Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ԵԿ հերթական նիստ

16.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀԿ Կենտրոն տարածքային կազմակերպության ԵԿ հերթական նիստը, որը վարում էր ԵԿ նախագահ Միքայել Սահակյանը: Նիստին ներկա երիտասարդները տեղեկացան առաջիկա նախագահական ընտրություններին սպասվելիք աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու մասին: Ուրախալի լուր էր նաև այս շաբաթ օրը կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում ծառատունկին մասնակցելը, որի համար կազմվեցին համապատասխան խմբեր`այդ գեղեցիկ նախաձեռնությունը իրականացնելու նպատակով: Մասնակիցները հատկապես ոգևորությամբ ընդունեցին Ծաղկաձորում անցկացվելիք միջոցառման փաստը: Կարևորվեցին նաև սպասվելիք երկու ցուցահանդեսների պատշաճ կազմակերպան նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում կուսակցության հին անդամները ծանոթացան կուսակցություն նոր մուտք գործող երիտասարդների հետ: Հանդիպաման վերջում բաժանվեցին Ուսանողության միջազգային օրվան նվիրված համերգի տոմսեր: 

← Վերադառնալ ցուցակին