Լուրեր

Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար

16.11.2012

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության խոշորագույն <<Լաքի Տուրս>> տուրիստական ընկերության ներկայացուցիչների հետ։ Հյուրերին ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը տուրիզմի ոլորտում, մասնավորապես առանձնացվել են Երևանն աշխարհին առավել ճանաչելի, ընկալելի ու գրավիչ դարձնելուն ուղղված քաղաքապետարանի կողմից իրականացված միջոցառումներն ու ծրագրերը։Եգիպտական կողմը նշել է, որ Երևանը կարող է հետաքրքիր լինել հատկապես մշակութային ժառանգության տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետը հյուրերին ներկայացրել է Երևան քաղաքի զբոսաշրջության ներուժը, նշելով, որ զբոսաշրջության զարգացման հիմնական ուղղությունը պատմամշակութային զբոսաշրջությունն է։Տուրերի ընթացքում զբոսաշրջիկին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Երևանի մշակութային ժառանգությանը, տեսարժան վայրերին, հայկական ինքնատիպ խոհանոցին և այլն։ Հյուրերին ներկայացվել է նաև իր տեսակի մեջ տարածաշրջանում միակ <<Երևան Սիթի Տուր>> քաղաքային զբոսաշրջային երթուղին։
Գործընկերային հարաբերություններն առավել առարկայական դարձնելու նպատակով, կողմերը պայամանավորվել են հետագա համագործակցության մասին։
 

← Վերադառնալ ցուցակին