Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Սևքարի սկզբնական կազմակերպության ժողով

15.11.2012

Սույն թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Տավուշի մարզի Սևքար գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Սևքարի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 293 անդամներից մասնակցում էին 152-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արծրունի Ղալումյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և ընտրեցին կազմակերպության անդամներ Շուրիկ Մաիլյանին և Նարեկ Ղուլարյանին: Օրակարգի հաջորդ հարցի շրջանակում ժողովի մասնակիցները սկզբնական կազմակերպության նախագահի թեկնածու առաջադրեցին Թաթուլ Թելոյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Թաթուլ Թելոյանին Սևքարի սկզբնական կազմակերպության նախագահ: 

← Վերադառնալ ցուցակին