Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակ թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով

15.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաաքում տեղի ունեցավ ՀՀԿ ք. Ճամբարակի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 223 անդամներից մասնակցում էին 121-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Յուրիկ Ավալյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Յուրիկ Ավալյանը և կազմակերպության անդամ Իրինա Աթաբեկյանը: 

← Վերադառնալ ցուցակին