Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 26 սկզբնական կազմակերպության ժողովը

13.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 26 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 24 անդամներից մասնակցում էին 24-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Հայկանուշ Նիկոյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հայկանուշ Նիկոյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին