Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Էրեբունիու թիվ 45 սկզբնական կազմակերպության ժողովը

13.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Էրեբունիու թիվ 45 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 121 անդամներից մասնակցում էին 64-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սուսաննա Ազիզյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ռիտա Մայիլյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին