Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակ թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողով

13.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաաքում տեղի ունեցավ ՀՀԿ ք. Ճամբարակի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 181 անդամներից մասնակցում էին 96-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Բալյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Գագիկ Բալյանը և կազմակերպության անդամ Սամվել Հովհաննիսյանը: 

← Վերադառնալ ցուցակին