Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ <Ագարակի Պ/ՄԿ> ՓԲԸ Հարստացուցիչ ֆաբրիկայի սկզբնական կազմակերպության ժողով

13.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ <Ագարակի Պ/ՄԿ> ՓԲԸ Հարստացուցիչ ֆաբրիկայի սկզբնական կազմակերպության սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 41 անդամներից մասնակցում էին 34-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ախպերջանյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: ժողովի ընթացքում արտահայտվեցին սկզբնական կազմակերպության մի քանի անդամ և առաջարկեցին ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության կողմից ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել ՀՀԿ Ագարակի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահի երկրորդ տեղակալ Արմեն Սամվելյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Սամվելյանի թեկնածությունը` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին