Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Վ.Կ. Աղբյուր սկզբնական կազմակերպության ժողով

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ Տավուշի մարզի Վ.Կ.Աղբյուր գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Վ.Կ.Աղբյուրի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 62 անդամներից մասնակցում էին 33-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Վ.Կ.Աղբյուրի սկզբնական կազմակերպության նախագահ Կամո Չոբանյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում ՀՀԿ ԲՇԿ նախագահի տեղակալ Դավիթ Վազգենի Մխիթարյանն առաջարկեց ՀՀԿ ԲՇԿ Վ.Կ.Աղբյուրի Ս/Կ նախագահի թեկնածու առաջադրել Կամո Արտուշի Չոբանյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և ընտրեցին Կամո Արտուշի Չոբանյանին ` որպեց Վ.Կ. Աղբյուրի Ս/Կ նախագահ: 

← Վերադառնալ ցուցակին