Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի թիվ1 և 2 սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողով

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի թիվ 1 և 2 սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողով: Կազմակերպության 105 անդամներից համատեղ ժողովին մասնակցում էին 79-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Վարդենիսի թիվ 1 սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Բարսեղյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետի շրջանակում սկզբնական կազմակերպոթւյան անդամ Արա Կոստանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Գագիկ Բարսեղյանին:
Սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գագիկ Բարսեղյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին