Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Քաղսի» սկզբնական կազմակերպության ժողովը

12.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Քաղսի» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Սեդրակ Դավթյանը։
ՀՀԿ «Քաղսի» սկզբնական կազմակերպության 116 անդամներից ժողովին մասնակցել է 79 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Քաղսի» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Քաղսի» սկզբնական կազմակերպությունից Սեդրակ Դավթյանին և Լադիկ Նահապետյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

← Վերադառնալ ցուցակին