Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Քարահունջի սկզբնական կազմակերպության ժողով

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության, Քարահունջի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 50 անդամներից մասնակցում էին 39-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Քարահունջի սկզբնական կազմակերպության նախագահ Լուսինե Ավետյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Լուսինե Ավետյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արարատ Մարտունի Օրդյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արարատ Մարտունի Օրդյանի` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին