Լուրեր

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՄԵՂՐԱՁՈՐ» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎԸ

12.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Մեղրաձոր» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Նորիկ Ավետիսյանը։
ՀՀԿ «Մեղրաձոր» սկզբնական կազմակերպության 157 անդամներից ժողովին մասնակցել է 87 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Մեղրաձոր» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Մեղրաձոր» սկզբնական կազմակերպությունից Կառլեն Հովհաննիսյանին և Ռեմ Հովհաննիսյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

 

← Վերադառնալ ցուցակին