Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Բջնի» սկզբնական կազմակերպության ժողովը

12.11.2012

Տեղի է ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Բջնի» սկզբնական կազմակերպության ժողովը, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Մաթևոսյանը։
ՀՀԿ «Բջնի» սկզբնական կազմակերպության 107 անդամներից ժողովին մասնակցել է 74 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ «Բջնի» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Բջնի» սկզբնական կազմակերպությունից Արմեն Մաթևոսյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։

 

← Վերադառնալ ցուցակին