Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի արվեստի դպրոց սկզբնական կազմակերպության ժողով

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Ագարակի արվեստի դպրոց սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 20 անդամներից մասնակցում էին 19-ը:
Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Հասմիկ Մարկոսյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Հասմիկ Մարկոսյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին