Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի թիվ 6, Լուսակունք և Այրք սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողով

12.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Վարդենիսի թիվ 6, Լուսակունք և Այրք սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողով: Կազմակերպության 185 անդամներից համատեղ ժողովին մասնակցում էին 95-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Վարդենիսի թիվ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Ռուբեն Խլոյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետի շրջանակում սկզբնական կազմակերպոթւյան անդամ Անգին Երանոսյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Ռուբեն Խլոյանին և Անդրանիկ Հակոբյանին:
Սկզբնական կազմակերպությունների համատեղ ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ռուբեն Խլոյանին և Անդրանիկ Հակոբյանին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին