Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով
10.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 90 անդամներից ժողովին մասնակցում էին 65-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա թիվ 14 սկզբնական կազմակերպության նախագահ Արարատ Մկրտչյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Արարատ Մկրտչյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: