Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Էրեբունիու թիվ 39 սկզբնական կազմակերպության ժողովը
10.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Էրեբունիու թիվ 39 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 47 անդամներից մասնակցում էին 31-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մարտին Զոհրաբյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արտեմ Ասատրյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: