Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ավան թիվ 47 սկզբնական կազմակերպության ժողովը

10.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Ավան թիվ 47 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 68 անդամներից մասնակցում էին 61-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արման Մակարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արման Մակարյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին