Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Սիլիկյան սկզբնական կազմակերպության ժողովը

09.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Աջափնյակում տեղի ունեցավ ՀՀԿ Սիլիկյան սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 177 անդամներից մասնակցում էին 153-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Սարդար Ադամյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սարդար Ադամյանի, Անդրանիկ Ավետիսյանի և Տիգրան Սահակյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին