Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մարզպետարան սկզբնական կազմակերպության ժողով

09.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Մարզպետարան սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 74 անդամներից մասնակցում էին 74-ը: Ժողովը վարում էր Մարզպետարան սկզբնական կազմակերպության նախագահ Վարդան Գևորգյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արթուր Նալբանդյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին