Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Մուսայելյանի, Սալուտի, Հարթաշենի, Վարդաղբյուրի, Կարմրավանի սկզբնական կազմակերպության ժողովները
09.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Աշոցում տեղի ունեցավ ՀՀԿ Ցողամարգի, Թորոսգյուղի, Գոգհովիտի, Արփենիի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 95 անդամներից մասնակցում էին 95-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Կ.Վարդանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կ.Վարդանյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: