Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Ավան թիվ 51 սկզբնական կազմակերպության ժողովը
09.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Ավան թիվ 51 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 204 անդամներից մասնակցում էին 159-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Հովհաննես Երիցյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Էդմոն Պետրոսյանի և Հովհաննես Երցյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: