Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողով

09.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 165 անդամներից մասնակցում էին 85-ը: Ժողովը վարում էր Մարզպետարան սկզբնական կազմակերպության նախագահ Գոհար Դավթյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով` սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին կազմակերպության ղեկավար Գոհար Դավթյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: 

← Վերադառնալ ցուցակին