Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Վանանդ> սկզբնական կազմակերպության ժողով
09.11.2012
2012 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Վանանդ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 83 անդամներից մասնակցում էին 78-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Սվետլաննա Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Սվետլաննա Ղազարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սվետլաննա Ղազարյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Հայկ Խաչիկյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հայկ Խաչիկյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: