Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Տալվորիկ> սկզբնական կազմակերպության ժողով

09.11.2012

2012 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության <Տալվորիկ> սկզբնական կազմակերպության ժողովը, որին 28 անդամներից մասնակցում էին 25-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կիրակոս Սաղաթելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Կիրակոս Սաղաթելյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Կիրակոս Սաղաթելյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Հայկ Խաչիկյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հայկ Խաչիկյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:  

← Վերադառնալ ցուցակին