Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Երիտասարդական սկզբնական կազմակերպության ժողով
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Երիտասարդական սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 191 անդամներից մասնակցում էին 185-ը: Ժողովը վարում էր Երիտասարդական սկզբնական կազմակերպության նախագահ Տիգրան Բադոյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Վանաձորի շրջանային խորհրդի նախագահ Սամվել Դարբինյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հրայր Պապոյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: