Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Խնկոյանի սկզբնական կազմակերպության ժողով
08.11.2012
Նոյեմբերի 8-ին, Լոռու տարածքային կազմակերպության Սպիտակի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Խնկոյանի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 36 անդամներից մասնակցում էին 35-ը: Ժողովը վարում էր Մեծ Պարնի սկզբնական կազմակերպության նախագահ Խանում Կարապետյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի նախագահ Հովհաննես Սահակյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Պապոյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: