Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ Աջափնյակում ՀՀԿ Շիրակի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 213 անդամներից մասնակցում էին 165-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Մնացական Պետրոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հովհաննես Ահարոնյանի և Մնացական Պետրոսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:


 

← Վերադառնալ ցուցակին