Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի Պեգաս սկզբնական կազմակերպության ժողովը
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի Պեգաս սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 142 անդամներից մասնակցում էին 95-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Մուրադյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կարեն Մուրադյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: