Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Մանկավարժ 24 սկզբնական կազմակերպության ժողով
08.11.2012
Այսօր, նոյեմբերի 8-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Մանկավարժ 24 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 44 անդամներից մասնակցում էին 34-ը: Ժողովը վարում էր Մանկավարժ 24 սկզբնական կազմակերպության նախագահ Հասմիկ Հեվսեփյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հասմիկ Հեվսեփյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: