Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մանկավարժ 20-1 սկզբնական կազմակերպության ժողով

08.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Մանկավարժ 20-1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 74 անդամներից մասնակցում էին 65-ը: Ժողովը վարում էր Մանկավարժ 20-1 սկզբնական կազմակերպության նախագահ Կարինե Աթոյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Կարինե Աթոյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:  

← Վերադառնալ ցուցակին