Լուրեր
Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բժշկական քոլեջ սկզբնական կազմակերպության ժողովը
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բժշկական քոլեջ սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 75 անդամներից մասնակցում էին 64-ը: Ժողովը վարում էր Բժշկական քոլեջ սկզբնական կազմակերպության նախագահ Վանիկ Կարդալյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Հովհաննես Հովսեփյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: Օրակարգի երրորդ հարցի շրջանակնրում կազմակերպության նոր անդամներին անդամատոմսեր հանձնեց Լոռու տարածքային խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը :