Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Կալավանի սկզբնական կազմակերպության ժողով
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Կալավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 28 անդամներից մասնակցում էին 22-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Կալավանի սկզբնական կազմակերպության նախագահ Սամվել Ծատուրյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Ժողովի երկրորդ հարցի շրջանակում տեղի ունեցավ ՀՀԿ շարքերի համալրում նոր անդամներով: