Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Հովտամեջ սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

2012 թվականի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Հովտամեջ սկզբնական կազմակերպության ժողովը, որին 22 անդամներից մասնակցում էին 19-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Սարգսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արմեն Սարգսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Աշոտ Սարգսյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հրանտ Ալեքսանյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հրանտ Ալեքսանյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին