Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի Հանրապետական 1 սկզբնական կազմակերպության ժողովը
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի Հանրապետական 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 58 անդամներից մասնակցում էին 58-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Վարդան Խալաթյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Վարդան Խալաթյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: