Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Աջափնյակի Հալաբյան 2 սկզբնական կազմակերպության ժողովը
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Աջափնյակի Հալաբյան 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 147 անդամներից մասնակցում էին 131-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Օնիկ Ալավերդյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Օնիկ Ալավերդյանի և Օրիկնական Օհանյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: