Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպության ժողով
08.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 354 անդամներից մասնակցում էին 215-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Գավառի սկզբնական կազմակերպության նախագահ Մարտին Ղուդեյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Ռուզան Չավուշյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջարկեց Մարտին Ղուդեյանին, Դավիթ Գրիգորյանը` Էլեոնորա Մալխասյանին, Տաթևիկ Չիչակյանը ` Տիգրան Արզաքանցյանին և Արմեն Առաքելյանը`Միշա Սարգսյանին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և ընտրեցին` Տիգրան Արզաքանցյանին , Էլեոնորա Մալխասյանին, Մարտին Ղուդեյանին և Միշա Սարգսյանին որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
Օրակարգի երրորդ հարցի շրջանակում քննարկվեցին սկզբնական կազմակերպության ընդհանուր կազմակերպչական հարցեր, ինչպես նաև` 30 նոր անդամների հանձնվեցին ՀՀԿ անդամատոմսեր: