Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ավան թիվ 34 սկզբնական կազմակերպության ժողովը

08.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Ավան թիվ 34 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 55 անդամներից մասնակցում էին 47-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Վարդումյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Վարդումյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին