Լուրեր

Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բուժակ 5 սկզբնական կազմակերպության ժողովը

07.11.2012

Նոյեմբերի 7-ին, Լոռու տարածքային կազմակերպության Վանաձորի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Բուժակ 5 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 34 անդամներից մասնակցում էին 30-ը: Ժողովը վարում էր Բուժակ 5 սկզբնական կազմակերպության նախագահ Զեմֆիրա Մարգարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Վարդան Աբովյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին