Լուրեր

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ «ՍՈԼԱԿ» ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ

07.11.2012

ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության «Սոլակ» սկզբնական կազմակերպության տեղի է ունեցել կուսակցական ժողով, որը վարել է սկզբնական կազմակերպության նախագահ Բադալ Սարգսյանը։
ՀՀԿ «Սոլակ» սկզբնական կազմակերպության 91 անդամներից ժողովին մասնակցել է 55 կուսակցականներ։
Սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովի օրակարգը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։
Քննարկման արդյունքում, միաձայն կողմ քվեարկությամբ ,ՀՀԿ «Սոլակ» սկզբնական կազմակերպության ժողովին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ Նախագահ, ՀՀԿ Նախագահ, Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու։
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է «Սոլակ» սկզբնական կազմակերպությունից Բադալ Սարգսյանին և Դերենիկ Գևորգյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ։ 

← Վերադառնալ ցուցակին