Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության Մյասնիկյան թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը
07.11.2012
2012 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության Մյասնիկյան թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 76 անդամներից մասնակցում էին 71-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Զուբեիդա Հովհաննիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Զուբեիդա Հովհաննիսյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խոսրով Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Զուբեիդա Հովհաննիսյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Զուբեիդա Հովհաննիսյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: