Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծ Պարնի սկզբնական կազմակերպության ժողով

07.11.2012

Նոյեմբերի 7-ին, Լոռու տարածքային կազմակերպության Սպիտակի շրջանային կազմակերպությունում տեղի ունեցավ Մեծ Պարնի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 36 անդամներից մասնակցում էին 35-ը: Ժողովը վարում էր Մեծ Պարնի սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Պալյանը: Ժողովին մասնակցում էր ՀՀԿ Սպիտակի շրջանային խորհրդի նախագահ Հովհաննես Սահակյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցին անդրադառնալով սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Գագիկ Պալյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:  

← Վերադառնալ ցուցակին