Լուրեր
Տեղի է ունեցել ՀՀԿ Մաշտոցի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը
07.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, տեղի ունեցավ Աջափնյակում ՀՀԿ Մաշտոցի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 576 անդամներից մասնակցում էին 223-ը: Ժողովը վարում էր սկզբնական կազմակերպության նախագահ Ա.Միքայելյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Բաղդասարյանի և Անդրանիկ Քեհեյանի թեկնածությունը՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ: