Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Խաչարձանի սկզբնական կազմակերպության ժողով

07.11.2012

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Տավուշի մարզի Խաչարձան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Խաչարձանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 29 անդամներից մասնակցում էին 19-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Խաչարձանի սկզբնական կազմակերպության նախագահ Գագիկ Շահնազարյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: 

← Վերադառնալ ցուցակին