Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Գեղակերտի սկզբնական կազմակերպության ժողովը

07.11.2012

2012 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Գեղակերտի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 23 անդամներից մասնակցում էին 21-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արմեն Ահարոնյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Լուսինե Ալավերդյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Նարինե Ստեփանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արմեն Ահարոնյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Արմեն Ահարոնյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին