Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով

07.11.2012

Այսօր` նոյեմբերի 7-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Դիլիջանի թիվ 14 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 61 անդամներից մասնակցում էին 24-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Դիլիջանի թիվ 14 սկզբնական կազմակերպության նախագահ Գոհար Սանթրոսյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Գոհար Սանթրոսյանը:
Քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին