Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Այգուտի սկզբնական կազմակերպության ժողով
07.11.2012
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Այգուտի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 110 անդամներից մասնակցում էին 64-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Այգուտի սկզբնական կազմակերպության նախագահ Հենրիկ Գաբրիելյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Հենրիկ Գաբրիելյանը: Օրակարգի երրորդ հարցի շրջանակում ՀՀԿ շարքերն ընդունվեցին Արաբաչյան Քնարիկը և Աթոյան Խաթունը: