Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Աղավնատուն սկզբնական կազմակերպության ժողովը
07.11.2012
2012 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Մեծամորի շրջանային կազմակերպության Աղավնատուն սկզբնական կազմակերպության ժողովը, որին 16 անդամներից մասնակցում էին 15-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արմենակ Ավետիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արմենակ Ավետիսյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Ամալյա Վարդանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Հրանտ Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Հրանտ Գրիգորյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ: