Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Նոր Արմավիր սկզբնական կազմակերպության ժողովը
07.11.2012
2012 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արմավիրի շրջանային կազմակերպության Նոր Արմավիր սկզբնական կազմակերպության ժողովը, որին 131 անդամներից մասնակցում էին 86-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Կարեն Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Կարեն Գրիգորյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ Դավիթ Սամսոնյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Դավիթ Սամսոնյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակը: